«Ռեալը» ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում Կազեմիրոյի գոլի շնորհիվ հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթեց «Էսպանյոլին»։
Marca-ն հետաքրքիր վիճակագրություն է ներկայացրել, որի համաձայն՝ բրազիլացի կիսապաշտպանը 9 միավոր է վաստակել իր թիմի համար իր գոլերի շնորհիվ։
Այսպես, Կազեմիրոյի գոլի շնորհիվ է «Ռեալը» առաջին շրջանում հաղթել «Լևանտեին»։ Այդ խաղում Կազեմիրոն խփել է իր թիմի 3-րդ գնդակը։ Խաղն ավարտվել է 3-2 հաշվով։
Կազեմիրոյի դուբլը «Սևիլիայի» դեմ խաղում՝ կայացած հունվարի 18-ին նույնպես հաղթանակ է պարգևել մադրիդյան թիմին 2-1 հաշվով։ Այսպիսով, Կազեմիրոն 9 միավոր է բերել թիմին իր գոլերով։
Թեպետ Կազեմիրոյի հիմնական առաքելությունը մրցակցի գրոհները կանխելն է՝ բրազիլացի կիսապաշտպանը կարողանում է նաև իր արդյունավետությամբ մեծ օգուտ բերել թիմին։