Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրում «Նոան» հյուրընկալվել էր «Ալաշկերտին» (0-1): «Նոայի» գլխավոր մարզիչ Վադիմ Բորեցը հետխաղային ասուլիսի ընթացքում խոսել է գրանցված արդյունքի մասին:
«Շնորհակալ եմ տղաներին ՝ ցուցադրած որակյալ խաղի համար: Օրեր առաջ խաղացինք գավաթային հանդիպում, որը մեզնից շատ ուժեր խլեց, բայց իմ ֆուտբոլիստները կարողացան վերականգնվել և վստահ հանդիպում անցկացնել: Գավաթային խաղում մնացինք 10 ֆուտբոլիստներով, ինչը նույնպես կարող էր ազդել այս խաղի վրա:
Բարդ հանդիպում էր. տղաները մեծ ջանքերի գնով հասան այս հաղթանակին: Իհարկե, կշարունակենք մեր աշխատանքը, քանի որ դեռ որոշ բացթողումներ կան:
Միասնականությունը մեր թիմի գլխավոր հաղթաթուղթն է: Ահա, թե ինչն է ուրախացնում ինձ:
Գոհ եմ Էդգար Գրիգորյանի խաղից: Նրա հստակ գործողությունների շնորհիվ էր, որ մրցակիցը չկարողացավ սպառնալ մեր դարպասին:
Նա ամբողջովին «փակեց» Գուստավո Մարմենտինիին, ով «Ալաշկերտի» ամենավտանգավոր ֆուտբոլիստներից է»,- ասել է Բորեցը: