«Լոռիի» հարձակվող Միհրան Մանասյանը ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրի՝ «Արարատ-Արմենիայի» հետ խաղի հիմնական ժամանակին ավելացրած 5-րդ րոպեին շրջադարձ հարվածով փայլուն գոլի հեղինակ է դարձել ու հաղթանակ պարգևել վանաձորյան թիմին (2-1):
Հիշեցնենք՝ խաղի հաշիվը բացվել էր 14-րդ րոպեին, երբ «Լոռիի» պաշտպան Խուան Բրավոն գրավել էր սեփական դարպասը: Երկրորդ կեսի միջնամասում՝ 72-րդ րոպեին, «Լոռին» անվրեպ էր իրացրել 11-մետրանոցն ու հավասարեցրել հաշիվը:
Նշենք՝ 62-րդ րոպեին «Արարատ-Արմենիան» խաղում էր 10 հոգով:
Այս հանդիպումից հետո «Արարատ-Արմենիան» ու «Շիրակը» հավասար՝ 45-ական միավոր ունեն, բայց առաջատարը Գյումրիի թիմն՝ լրացուցիչ ցուցանիշներով: