Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրանկ Լեմպարդը կիսել է իր կարծիքը 21-ամյա կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչի վերաբերյալ:
«Կարծում եմ, որ Պուլիշիչը կարող է իսկապես մեծ խաղացող դառնալ: Գերմանիայում նա մեծ ճանապարհ անցավայդպիսի երիտասարդ տարիքում և մեծ քայլ կատարեց՝ տեղափոխվելով «Չելսի»: Իհարկե, նրանից սպասումները մեծ են, բայց հարկավոր է հաշվի առնել նրա տարիքը:
Կասկած չկա նրա խաղամակարդակի վերաբերյալ: Բոլորը տեսնում են, որ ինքը վճռական է զարգանալու: Նրա շրջապատում կան մի շարք խաղացողներ, ովքեր անցել են նմանատիպ ճանապարհ: Նա ունի Ռահիմ Ստերլինգի, Մոհամեդ Սալահի և Սադիո Մանեի ունակությունները և հասկանում է, որ պետք է աշխատի նրանց մակարդակին հասնելու համար: Պուլիշիչը տաղանդ ունի, և նա պետք է անի դա:
Ես շատ ուրախ եմ, որ այժմ նա հանդես է գալիս «Չելսիի» կազմում: Նա շատ է աշխատում և շատ հավակնոտ է», – մեջբերում է Լեմպարդի խոսքերը Sky Sports- ը: