«Ռեալի» լեգենդար կիսապաշտպան Գուտին հեռացվել է «Ալմերիայի» գլխավոր մարզչի պաշտոնից, հաղորդում է Marca-ն: 43-ամյա մասնագետը գլխավորում էր Իսպանական Սեգունդայի թիմը 2019 թվականի նոյեմբերից:
Ակումբի ղեկավարությունը որոշեց աշխատանքից հեռացնել Գուտին հինգշաբթի օրը «Ալկորկոնին» (0-1) պարտվելուց հետո:
Առաջնության ավարտից հինգ տուր առաջ «Ալմերիան» վատթարացրեց Լա Լիգայի ուղեգիր ձեռք բերելու իր հնարավորությունները: Այժմ թիմը 5 միավորով հետ է մնում 2-րդ հորիզոնականից: