Ֆուտբոլի Հայաստանի առաջին խմբի առաջնության 27-րդ տուրի շրջանակում չեմպիոնության և Բարձրագույն խումբ դուրս գալու համար պայքարող «Վեսթ Արմենիան» 7 անպատասխան գնդակ ուղարկեց «Տորպեդոյի» դարպասը:
Արմեն Շահգելդյանի գլխավորած թիմից հեթ-տրիկ է ձևակերպել Օրլովը, դուբլով աչքի է ընկել Ժաբկինը, մեկ անգամ աչքի է ընկել Բազաևը, մեկ անգամ էլ «Տորպեդոյի» խաղացողներից մեկը գրավել է սեփական դարպասը:
Այս հաղթանակից հետո «Վեսթ Արմենիան» 66 միավոր ունի ու երկրորդ տեղում է՝ 2 միավոր ավելի ունենալով Չարենցավանի «Վանից», սակայն վերջինս մեկ խաղ պակաս է անցկացրել: Առաջատարը 67 միավորով «Լոկոմոտիվն» է:
Հիշեցնենք, որ այսօր ՀՖՖ ակումբների Արտոնագրման կոմիտեն «Տորպեդոյին» ևս Առաջին խմբի առաջնությանը մասնակցելու արտոնագիր չի տրամադրել, իսկ դա նշանակում է, որ ակումբը չի կարողանա մասնակցել մյուս մրցարջանում՝ Առաջին խմբի առաջնությանը: Ակումբը 5 աշխատանքային օր ունի որոշումը բողոքարկելու համար: