«Բորուսիա» Դորտմունդի սպորտային տնօրեն Միխայիլ Ցորկը հաստատել է, որ թիմի գլխավոր մարզիչ Լյուսիեն Ֆավրը մնում է զբաղեցրած պաշտոնում։
«Մենք սկսելու ենք նոր մրցաշրջանը նույն ձևով։ Մենք նորից միտված ենք գրոհելու։ Մենք փոխվստահության լավ հարաբերություններ ունենք թիմի ներսում։
Մենք անպայման բանակցելու ենք պայմանագրի երկարաձգման համար (Ֆավրի հետ/խմբ․), երբ կգա ճիշտ պահը»,-Ցորկի խոսքն է մեջբերում augsburger-allgemeine.de.-ն։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Բորուսիան» մտադիր է հրաժարվել 62-ամյա մասնագետի ծառայությունից։ Նրա փոխարեն նշվում էր «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Նիկո Կովաչի և «Զալցբուրգի» գլխավոր մարզիչ Ջեսս Մարշի անունները։