Իսպանական «Մալյորկայի» պատանի ֆուտբոլիստ Լուկա Ռոմերոն պատմական ցուցանիշ է գրանցել:
Մադրիդի «Ռեալի» դեմ հանդիպման ընթացքում նա փոխարինման է դուրս եկել 83-րդ րոպեին ՝ այդ պահին լինելով 15 տարեկան 219 օրական:
«Մալյորկայի» պատանի ֆուտբոլիստը գերազանցել է 1939 թվականի «Սելտայի» ֆուտբոլիստ Սանսոնի գրանցած ռեկորդը:
Այդ պահին Սանսոնը ՝ 15 տարեկան և 255 օրական էր: