Բուլղարացի թենիսիստ Գրիգոր Դիմիտրովը երկու անգամ հրաժարվել է կորոնավիրուսի թեստ հանձնել՝ չնայած վատ ինքնազգացողությանը, հաղորդում է B92-ը։
Ուրբաթ՝ հունիսի 19-ին, Դիմիտրովի ինքնազգացողությունը վատ է եղել ու նա չի մասնակցել բոլոր աստղերի խաղին։ Վիճակահանությունից հետո նրա ջերմությունը բարձրացել է։ Չնայած դրան՝ շաբաթ նա դուրս եկավ կորտ ու մրցեց Բորնա Չորիչի հետ, ում մոտ ևս հետագայում հաստատվել է Covid-19 վարակը։
Գրիգորի մենեջերը հաստատել է, որ մարզիկը իրեն լավ չէր զգում, սակայն նրանք չեն մտածել, որ դրա պատճառը կարող է լինել կորոնավիրուսը։
Հիշեցնենք, որ Գրիգոր Դիմիտրովի մոտ կորոնավիրուս էր հաստատվել կիարկի։ Զադարի ցուցադրական մրցաշարի եզրափակիչը չեղարկվել էր։ Վարակվել են նաև Բորնա Չորիչն ու Վիկտոր Տրոիցկին։