«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն վնասել է ծնկահոդի մահիկները ԱՊԼ-ի 30-րդ տուրի «Բարնլիի» դեմ խաղում (5-0):
«Ես քիչ առաջ եմ խոսել Սերխիոյի հետ։ Նա ցավեր ուներ ծնկի հատվածում։ Վնասել է ծնկահոդը։ Այսօր նա բուժզննում կանցնի, ու հայտնի կդառնա լրջության աստիճանը։
Ագուերոն վիրահատվելու է Բարսելոնայում, ինչպես նախորդ անգամ»,-ասել է Ագուերոյի հայրը՝ Լիոնել դել Կաստիլյոն La Red ռադիոկայանի եթերում։
«Բարնլիի» դեմ խաղում Ագուերոն հարված էր ստացել մրցակցի պաշտպան Բեն Միի կողմից, ինչից հետո նշանակվել էր 11-մետրանոց։ Ագուերոն փոխարինվել էր։ Ավելի ուշ Պեպ Գվարդիոլան հայտարարել էր, որ խնդիրը լուրջ է թվում։