«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը մեկնաբանել է թիմի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի գոլերը «Չելսիի» հետ Լիգայի Գավաթի խաղարկությունում (2-1):
«Մարկուսը գերազանց բնավորություն ունի և հաղթողի հոգեբանություն: Առավոտյան ես նրան ասել էի, որ եթե մենք 11-մետրանոց վաստակենք, նա պետք է խփի: Պարզապես որոշիր՝ որտեղ ես ուզում հարվածել ու հարվածիր՝ առանց մտածելու:
Այդ տուգանայինը Ռոնալդուի ոճով էր, այնպես չէ՞: Տղան իսկապես երկաթե նյարդեր ունի: Նա շատ է մարզվում ու փորձարկում հարվածներ, և դա տվեց իր պտուղները», – Սուլշերի խոսքերն է մեջբերել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը:
«Չելսիի» նկատմամբ հաղթանակը անընդմեջ 3-րդն էր ՄՅՈՒ-ի համար բոլոր մրցաշարերում: Սուլշերի թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 2-ին՝ մրցելով «Բորնմութի» հետ: