Բուլղարացի թենիսիստ Գրիգոր Դիմիտրովի կորոնավիրուսով վարակվելուց հետո նրա հետ անմիջական շփում ունեցած մի շարք խաղացողներ թեստավորվել են։
Ալեքսանդր Զվերևի, Դոմինիկ Տիմի ու Մարին Չիլիչի Covid-19-ի թեստերի պատասխանները բացասական են եղել։ Բացասական է եղել նաև Անդրեյ Ռուբլյովի թեստի պատասխանը։ Նա եզրափակիչում պետք է մրցեր Նովակ Ջոկովիչի հետ։ Խաղը չեղարկվել է։
Sportklub-ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի թեստ է հանձնել նաև Նովակ Ջոկովիչը ընտանիքի անդամների հետ։ Պատասխանները հայտնի կդառնան ավելի ուշ։
Վարակ է հաստատվել նաև խորվաթ թենիսիստ Բորնա Չորիչի մոտ։ Նա օրերս ցուցադրական մրցաշարում խաղացել էր Դիմիտրովի հետ, ում մոտ երեկ հաստատվել էր կորոնավիրուս։