Անգլիական «Էվերտոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է ԱՊԼ-ի 30-րդ տուրի «Լիվերպուլի» դեմ հանդիպման մասին, տեղեկացնում է BBC-ն:
«Բավական մոտ էինք հաղթանակին: Չէի ասի, թե Կլոպի թիմը գերազանցում էր մեզ:
Երեկ ես չեմպիոնական թիմ չտեսա և դա մեր համակցված խաղի արդյունքն էր:
Նրանք տիրում էին գնդակին, իսկ մենք ՝ խաղի ընթացքին: Կարծում եմ ՝ արդար արդյունք գրանցվեց»,- ասել է Անչելոտին:
Հիշեցնենք, որ Կլոպի գլխավորած թիմը վաստակել է 83 միավոր և վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը ՝ գերազանցելով «Մանչեսթեր Սիթիին» 23 միավորով:
«Էվերտոնը» իր ակտիվում ունի 38 միավոր և գտնվում է 12-րդ հորիզոնականում: