«Ատալանտայի» ֆուտբոլիստները Իտալիայի առաջնության 25-րդ տուրի շրջանակներում խոշոր հաշվով պարտության են մատնել «Սասուոլոյին»:
Կիրակի օրը Բերգամո քաղաքում կայացած հանդիպումն ավարտվեց 4-1 հաշվով՝ հօգուտ տանտերերի: Տանտերերի կազմում դուբլով աչքի Զապատան, մեկ գոլ խփեց պաշտպան Ջիմշիտին և գրանցվեց ևս մեկ գոլ ինքնագոլ (Բոուրաբիա)։ Հյուրերին խաղավերջում հաջողվեց խփել հեղինակության գոլ․ աչքի ընկավ ինքնագոլի հեղինակ դարձաձ Բոուրաբիան։
«Ատալանտան» վաստակեց 48 միավոր և զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը: 32 միավորով «Սասուոլոն» զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը: