«Ինտերը» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Քայլ Ուոքերի ծառայություններով։ Այս մասին հաղորդում է ESPN-ն՝ հղում անելով The Sun-ին։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ Ուոքերը միլանյան ակումբի առաջնահերթ նպատակներից մեկն է առաջիկա տրանսֆերային պատուհանի համար, խաղացողի տրանսֆերով անձամբ հետաքրքրված է թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն։ Հաղորդվում է, որ «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մյուս մրցաշրջանի համար հույսեր է կապում խաղացողի հետ, քանի որ անգլիական ակումբը հրաժարվել է ձեռք բերել «Բարսելոնայի» պաշտպան Նելսոն Սեմեդուին, ինչպես նաև պատրաստ է առաջարկներ լսել Ժոաու Կանսելուի տրանսֆերի վերաբերյալ։
Ընթացիկ մրցաշրջանում Ուոքերը բոլոր մրցաշարերում 31 խաղ է անցկացրել, դարձել մեկ գոլի և չորս արդյունավետ փոխանցման հեղինակ։