«Բրայթոնի» կիսապաշտպան Նիլ Մոպեն, որը հաղթական գոլի հեղինակ դարձավ «Արսենալի» հետ խաղում, մեկնաբանել է խաղի ընթացքում տեղի ունեցած որոշ դրվագներ.
«Ուրախ եմ, որ խփեցի հաղթական գնդակը: Ամբողջ թիմը ջանասիրաբար աշխատում էր: Տևական դադարից հետո չափազանց դժվար էր խաղալը: Ես ուղղակի հաավատում էի, որ հնարավորություն կունենամ: Ես միշտ հավատում եմ:
«Արսենալի» որոշ խաղացողներ պետք է հասկանան, թե ինչ բան է համեստությունը: Մասնավորպես՝ նրանցից մեկը, որն ամբողջ խաղի ընթացքում վատ բաներ էր ասում, հիմարություններ էր խոսում: Չեմ ցանկանում կրկնել, այլապես, խնդիրներ կունենամ:
Ես ուղղակի նրան ասացի, թե ինչ է տեղի ունենում, երբ չափից դուրս հիմարություններ ես խոսում»,-ասել է Մոպեն:
























































