«Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն շնորհակալություն է հայտնել բոլորին աջակցության համար այն բանից հետո, ինչ ինքն ու կինը իրենց սեփական տանը զինված հարձակման էին ենթարկվել։
«Եթե մտնում ես մարդու տուն, որպեսզի կողոպտես նրան, դու հանցագործ ես։ Եթե ատրճանակ ես պարզում կնոջ դեմքին, հիմար ես։ Եթե այս ղջ պատմությունից միայն հիմար կատակ կարող ես սարքել, ոչնչություն ես։ Մնացած բոլորին սրտանց երախտապարտ եմ աջակցության համար»,- գրել է Մարկիզիոն իր թվիթերյան էջում։