Ռուսական «Ռոստովի» 17-ամյա դարպասապահ Դենիս Պոպովը «Սոչիի» դեմ խաղում (1:10) ՌՊԼ-ի ռեկորդ է սահմանել, հաղորդում է Match-ը:
Պոպովը 15 սեյվ է կատարել ՝ մտնելով Ռուսաստանի առաջնության պատմության մեջ:
Հիշեցնենք ՝ մինչ այս, մեկ հանդիպման ընդացքում ամենաշատ սեյվերի հեղինակ դարձած Միխաիլ Կոմարովը (Խիմկի) և Ալեքսանդր Դովբնյան (ՍԿԱ Խաբարովսկ) 13 անգամ էին փրկել իրենց թիմին:
Հավելենք, որ Եվրոպա Լիգայի ուղեգրի համար պայքարող «Ռոստովը» չկարողացավ խաղին ներկայանալ հիմնական կազմով, քանի որ ամբողջ թիմը մեկուսացած է: