Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը կարծիք է հայտնել Տիմո Վերների մասին, ով շուտով կհամալրի անգլիական ակումբի կազմը, տեղեկացնում է Gioal-ը:
«Վերները այն հարձակվողներից է, ում կցանկանաս տեսնել քո թիմում:
Ես բավական երկար ուսումնասիրել եմ նրա խաղը և վստահ եմ ՝ այս տղան կուժեղացնի մեր հարձակման գիծը:
Նա ինձ հիշեցնում է Միրոսլավ Կլոզեին: Վերնրն էլ նրա նման հրաշալի գոլային հոտառություն ունի»,- ասել է Լեմպարդը:
Ընթացիկ մրցաշրջանում «Լայպցիգի» հարձակվողը մասնակցել է 30 հանդիպման ու դարձել ՝ 25 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: