Մադրիդի «Աթլետիկոն» մերժել է Ժոաու Ֆելիշին վաճառելու մի ֆանտաստիկ առաջարկ: Ակումբին մոտ կանգնած աղբյուրը հաղորդել է, որ ԱՊԼ-ի ակումբներից մեկը 150 միլիոն եվրո է առաջարկել պորտուգալացու համար:
Դեպքը տեղի է ունեցել կորոնավիրուսի համաճարակից առաջ: Նշվում է, որ այժմ Ֆելիշի հեռանալը քիչ հավանական է, քանի որ համավարակից հետո շատ ակումբներ ֆինանսական խնդիրներ ունեն:
Լա լիգայի ընթացիկ առաջնությունում Ֆելիշը մասնակցել է 29 հանդիպման ու դարձել ՝ 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: