«Ատլետիկոյի» պորտուգալացի հարձակվող Ժոաո Ֆելիշը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում»: Այս մասին հայտնում է A Bola պարբերականը:
Աղբյուրի համաձայն, «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անձամբ հետաքրքրված է պորտուգալացու տրանսֆերով:
Հաղորդվում է, որ Գվարդիլոն պորտուգալացուն դիտարկում է որպես փոխարինող Սերխիո Ագուերոյին, որը կարող է ամռանը տեղափոխվել «Բարսելոնա»: