«Ռեալն» իր ֆուտբոլիստների մարզաշապիկները վաճառել է աճուրդում, հայտնում է Sportsfinding-ը:
Ամենից թանկը վաճառվել է կիսապաշտպան Լուկա Մոդրիչի մարզաշապիկը, որի համար 7 հազար եվրո են վճարել: Էդեն Ազարի մարզաշապիկն աճուրդում վաճառվել է 3,2 մլն եվրոյով, իսկ Սերխիո Ռամոսի և Գարեթ Բեյլի մարզաշապիկների համար վճարել են 3,1 հազար և 1,5 հազար եվրո համապատասխանաբար:
Գոյացած հասույթը կուղղվի «Ռեալի» ֆոնդի սոցիալական մարզական ծրագրերի աջակցությանը:
Հաջորդ աճուրդում «Ռեալը» վաճառքի կհանի Իսպանիայի ընթացիկ առաջնության 29-րդ տուրի՝ «Վալենսիայի» հետ երեկ կայացած խաղի մարզաշապիկները (3-0):
29 տուրից հետո «Ռեալն» Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ 62 միավոր վաստակելով: Առաջատար «Բարսելոնային» թիմը զիջում է 2 միավորով: