Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, «Վալյադոլիդ» ակումբի նախագահ և գլխավոր բաժնետեր Ռոնալդոն խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի մասին.
«Եթե ես ունենայի «Ռեալի» բյուջե՞ն. պայմանագիր կկնքեի Մբապեի հետ: Նա այն խաղացողն է, որն ամենաշատն է ինձ հիշեցնում իմ ու իմ խաղի մասին»,- բրազիլացու խոսքերն է փոխանցում Goal-ը:
Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Մբապեն 20 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 18 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: Նա Չեմպիոնների լիգայի 7 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 5 գոլի հեղինակ: Ֆուտբոլիստի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը:
2018 թվականի սեպտեմբերին Ռոնալդոն պաշտոնապես ներկայացվեց որպես «Վալյադոլիդի» նոր նախագահ: Հաղորդվում էր, որ իսպանական ակումբը գնելու համար նախկին հարձակվողը 30 մլն եվրո կծախսի, ինչը մեխանիկորեն կփակի ակումբի՝ 25 մլն եվրո կազմող պարտքերը: