«Լեսթերը» հաստատել է թիմի ֆուտբոլիստներ Վես Մորգանի, Քրիստիան Ֆուքսի և Էլդին Յակուպովիչի հետ պայմանագրերի երկարաձգման մասին։
Տրիոն երկարաձգել է պայմանագրերը մինչև 2021 թվականը։ Թիմի ավագ Վես Մորգանի համար հաջորդ մրցաշրջանը լինելու է 10-րդը «աղվեսների» կազմում։
Թե՛ Մորգանը, թե՛ Ֆուքսը մեծ նշանակություն են ունեցել «Լեսթերի» 2016 թվականի հիասքանչ չեմպիոնական տարում, մինչդեռ դարպասապահ Յակուպովիչը թիմի հետ է գրեթե երեք տարի ու կատարում է երկրորդ դարպասապահի պարտականությունները։