Մադրիդի «Ռեալի» սան Խավի Սանչեսը պայմանագիր է ստորագրել «Վայլադոլիդի» հետ, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
23-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ավարտվում է հունիսի 30-ին և կողմերը չեն ցանկացել երկարաձգել այն:
Սանչեսն ազատ գործակալի կարգավիճակով կհամալրի «Վայլադոլիդի» շարքերը:
Սանչեսն ընդամենը 6 հանդիպում է անցկացրել «Ռեալի» գլխավոր թիմի կազմում:
«Ռեալի» երկրորդ թիմի կազմում նա մասնակցել է 70 հանդիպման ու դարձել ՝ 8 գոլի հեղինակ: