«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն, ով այս մրցաշրջանում վարձակալությամբ հանդես է գալիս «Բավարիայում», ցանկանում է վերադառնալ «Լիվերպուլ»: Marca-ի փոխանցմամբ ՝ 28-ամյա բրազիլացին զանգահարել է մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին և ասել է, որ ինքը պատրաստ է վերադառնալ ԱՊԼ:
Կոուտինյոն «Լիվերպուլի» կազմում խաղացել է 2013 թվականից մինչև 2018 թվականը, որից հետո տեղափոխվել է «Բարսելոնա»՝ 106 միլիոն ֆունտի դիմաց: 2019-ի ամռանը բրազիլացին վարձավճարով տեղափոխվեց գերմանական ակումբ: Մյունխենցիները մայիսին հայտարարեցին, որ իրենք չեն գնի կիսապաշտպանի ամբողջական տրանսֆերը:
2019/20 մրցաշրջանում Կոուտինյոն բոլոր մրցաշարերում «Բավարիայի» կազմում անցկացրել է 32 հանդիպում, խփել 9 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում: Կիսապաշտպանի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի ամառ: