«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է հարձակվող Պյեռ-Էմերիկ Օբամեյանգի ապագայի մասին։
«Շատ զրույցներ ենք ունեցել Պյեռի, նրա ընտանիքի ու գործակալի հետ։ Միանգամայն վստահ եմ, որ կարող ենք բոլոր կողմերին հարմար համաձայնության գալ։
Մեր պարտականությունն այն է, որ նրան զգացնել տանք, որ սա ճիշտ քայլ է իր կարիերայում։ Դրա համար նա պիտի զգա, որ իրեն գնահատում են։ Նա պիտի զգա, որ մենք ուզում ենք նրան թիմում տեսնել։ Նա պիտի կարծի, որ մենք կարող ենք ըստ պլանի առաջ ընթանալ, իսկ նա առանցքային խաղացող կլինի։
Շատ գոհ եմ, թե նա ինչպես է խաղում ու ինչպես է իրեն պահում։ Նրա հետ շատ լավ հարաբերություններ ունենք, կարող ենք դեմ առ դեմ շատ բան քննարկել, ու կարծում եմ, որ նա ակումբում ամեն ինչից գոհ է»,- Արտետայի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։