Իսպանիայի Լա Լիգան վերադարձավ: Առաջատար եռյակում գտնվող «Սևիլիան» ու «Բարսելոնան» հաղթեցին: «Բարսան» հաղթեց, իսկ դա նշանակում է, որ չեմպիոնական պայքարում մնալու համար Զիդանի թիմն այսօր պետք է հաղթի:
Այս պահի դրությամբ կատալոնական ակումբը 61 միավորով առաջինն է, իսկ «Ռեալը» 5 միավոր պակաս ունի: Առաջնության ավարտից 10 տուր առաջ միավորների կորուստը վերջում կարող է ճակատագրական լինել:
Այս տուրում «Ռեալն» ընդունում է «Էյբարին»: «Ռեալից» խաղը բաց կթողնեն Նաչոն, Լուկասը, Յովիչն ու Դիասը:
Զիդանն ընտրել է հետևյալ 11 խաղացողին.
13. Կուրտուա, 2. Կարվախալ, 4. Ռամոս, 5. Վարան, 7. Ազար, 8. Կրոս, 9. Բենզեմա, 10. Մոդրիչ, 12. Մարսելո, 14. Կասեմիրո, 27. Ռոդրիգո
Խաղի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: