Արգենտինացի մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ասել է, որ դեռ հստակություն չկա աշխատանքի վերաբերյալ։
«Մեծ հարց է։ Ես ու օգնականս ամեն օր քննարկում ենք, թե որտեղ ու որ ակումբում կհայտնվենք։ Երբ 16-17 տարեկան էի, մեծն Խորխե Գրիֆն ասաց․ «Մաուրիսիո, ֆուտբոլը կուղղորդի այնտեղ, որտեղ ինքն է ուզում, այլ ոչ թե՝ դու։ Վստահիր նրան ու արա այն, ինչ պետք է, որպեսզի պատրաստ լինես այդ որոշմանը»։
Կարծում եմ՝ ամենակարևորը պատրաստ ու բաց լինելն է այն պահի համար, երբ ֆուտբոլը որոշի՝ ուր է ինձ ուղղորդելու։ Պատրաստ եմ ապագա ակումբիս ու խաղացողներին տալ այն, ինչ անհրաժեշտ է ու հուսախաբ չանել նրանց»,- Պոչետինոյի խոսքերն է փոխանցում Cope-ը։
2019 թվականին Պոչետինոն հեռացավ «Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Հաղորդվում էր, որ մոտ ապագայում մասնագետը կարող է գլխավորել «Նյուքասլը»։