Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի շրջանակում Բիլբաոյի «Աթլետիկը» ընդունեց Մադրիդի «Աթլետիկոյին» (1-1):
Առաջին խաղակեսի 37-րդ րոպեին Իկեր Մունիայինը գեղեցիկ հարվածով բացեց խաղի հաշիվը:
Ընդամենը երկու րոպե անց «Աթլետիկոն» հավասարեցրեց հաշիվը: Տուգանային հրապարակից կատարած հարվածով գոլի հեղինակ դարձավ Դիեգո Կոստան:
Երկրորդ խաղակեսի ընթացքում նոր գոլեր չխփվեցին:
Այսպիսով, «Աթլետիկը» վաստակեց 38 միավոր և գտնվում է 10-րդ հորիզոնականում: «Աթլետիկոն» իր ակտիվում ունի 46 միավոր և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: