Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի շրջանակում «Ռեալը» սեփական հարկի տակ հյուրընկալելու է «Էյբարին»։
«Բլանկոսների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը 23 ֆուտբոլիստի է հայտավորել առաջիկա հանդիպման համար։ Մրցաշրջանում առաջին անգամ հայտավորված է Մարկո Ասենսիոն։
Հանդիպումը կկայանա հունիսի 14-ին՝ 21։30-ին։