«Արսենալի» նախկին դարպասապահ Յենս Լեհմանը Marca-ին տված հարցազրույցում քննադատել է անգլիական ակումբի նախկին գլխավոր մարզիչ Ունայ Էմերին:
«Կարծում եմ, որ նրա բախտը բերեց այս պաշտոնը ստանալ, խնդիրն այն էր, որ Էմերին չէր կարողանում անգլերեն խոսել: Ես աշխատել եմ Վենգերի մարզչական շտաբում՝ որպես օգնական: Արսենի հեռանալուց հետո ակումբը սխալ թույլ տվեց՝ ընտրելով սխալ մարդկանց:
Վստահ եմ, որ Էմերին շատ լավ տիրապետում է ֆուտբոլին, բայց նա չկարողացավ փոխանցել իր գաղափարները խաղացողներին»,- ասել է Լեմանը:
Ավելի վաղ «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Ունայ Էմերին խոսել է ակումբում ունեցած խնդիրների մասին։

























































