Բունդեսլիգայի 31-րդ տուրի շրջանակում «Հոֆենհայմը» սեփական հարկի տակ ընդունեց «Լայպցիգին» (0-2):
Առաջին խաղակեսի ընթացքում հյուրերը 2 անգամ գրավեցին «Հոֆենհայմի» դարպասը: Երկու գոլերն էլ իր հաշվին գրանցեց Դանի Օլմոն:
Երկրորդ խաղակեսը մեզ նոր գոլեր այդպես էլ չպարգևեց:
Այսպիսով, «Լայպցիգը» վաստակեց 62 միավոր և մնաց երրորդ հորիզոնականում: «Հոֆենհայմն» իր ակտիվում ունի 43 միավոր և գտնվում է 7-րդ հորիզոնականում: