«Ռեալի» նախկին մարզիչ Սանտյագո Սոլարին կարող է գլխավորել «Ինտեր Մայամին», որը պատկանում է Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դևիդ Բեքհեմին։ Այս մասին տեղեկացնում է լրագրող DirecTV Sports-ի լրագրող Կառլոս Սուարեսը։
Արգենտինացի մասնագետի վերջին աշխատատեղը եղել է «Ռեալը», որտեղից նրան հեռացրել են մարտին։
Բեքհեմն ու Սոլարին միասին խաղացել են «Ռեալում»։ «Ինտեր Մայամին» մյուս մրցաշրջանից հանդես կգա MLS-ում։