Լոնդոնի «Չելսին» մինչև շաբաթվա վերջ կարող է պայմանագիր կնքել «ՌԲ Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերների հետ։ Այս մասին հաղորդում է Evening Standard-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ «Չելսին» կակտիվացնի ֆուտբոլիստին 53 մլն ֆունտով (մոտ 60 մլն եվրո) գնելու կետը, որը գործում է մինչև երկուշաբթի օրը՝ հունիսի 15-ը։ Նշվում է, որ տրանսֆերի իրականացումը ձգձգվում է կորոնավիրուսի համավարակի հետ կապված բժշկական սահմանափակումների պատճառով։
Ավելի վաղ երկար ժամանակ Վերների գլխավոր հավակնորդը համարվում էր «Լիվերպուլը», սակայն կարմիրները չցանկացան վճարել ֆուտբոլիստի հրաժարագինը։
Վերները «Լայպցիգում» հանդես է գալիս 2016 թվականից, իսկ մինչ այդ պաշտպանել է «Շտուտգարտի» գույները։ Ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է Բունդեսլիգայի 30 հանդիպման, դարձել 25 գոլի ու 8 արդյունավետ փոխանցման հեղինակ։