«Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը, որը վարձակալությամբ խաղում է «Արսենալում», ամենայն հավանականությամբ դեռևս չի վերադառնա Մադրիդ։
SuperDeporte-ն տեղեկացնում է, որ «բլանկոսները» պատրաստ են ցանկացած թիմ ուղարկել Սեբալյոսին, որը ի վիճակի կլինի 4 միլիոն եվրո վճարել նրան վարձակալելու համար ու նաև 6,5 միլիոն աշխատավարձ։
Սեբալյոսը 2019-ի ամռանն է տեղափոխվել «Արսենալ» մեկ տարվա վարձակալությամբ։
Ավելի վաղ Սեբալյոսը հայտարարել էր, որ ցանկանում է մյուս մրցաշրջանում խաղալ Եվրոյում ու Օլիմպիական խաղերում։