Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) չի բացառում, որ ծանրամարտը կարող է հանվել Օլիմպիական խաղերի ծրագրից: Կոմիտեի ղեկավար Թոմաս Բախը հայտարարել է, որ ցնցված է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում կոռուպցիայի վերաբերյալ զեկույցից:
«Ես ցնցված էի ծանրամարտի մասին զեկույցից, Թամաշ Այանի վերաբերյալ: Մենք պետք է ուղիներ գտնենք IWF-ն (Ծանրամարտի միջազգային ֆեդերացիա) մաքրելու համար: Մենք ուզում ենք օգնել այդ հարցում: Մենք մեզ իրավունք ենք վերապահում ձեռնարկել կոշտ միջոցներ: Ընդհուպ մինչև հնարավոր է, որ ծանրամարտը չի ներառվի Օլիմպիական խաղերի ծրագրում», – մեջբերում է Բախին «РИА Новости»-ին:
Ավելի վաղ կանադացի փաստաբան Ռիչարդ Մաքլարենը զեկույց էր ներկայացրել Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում տիրող իրավիճակի վերաբերյալ: Նրա թիմը հայտնաբերել է բազմաթիվ խախտումներ, որոնք նախաձեռնվել էին Թամաշ Այանի կողմից, ով երկու տասնամյակ IWF-ի նախագահն է եղել: Խախտումների թվում են`միջոցների գողություն, դոպինգի դեպքերի կոծկում, ընտրություններում ձայների գնում: