Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվելիս մրցեց «Բրեշիայի» հետ ու 2:1 հաշվով հաղթանակ տարավ:
Խաղի հաշիվը բացվեց առաջին կեսի միջնամասում. 23-րդ րոպեին Լաուտարո Մարտինեսը դարձավ գոլի հեղինակ, իսկ 63-րդ րոպեին միլանյան թիմի առավելությունը կրկնապատկեց Ռոմելու Լուկակուն:
76-րդ րոպեին տանտերերը կրճատեցին հաշվի տարբերությունը՝ Միլան Շկրինյարի ինքնագոլի շնորհիվ:
«Ինտերն» իր միավորների թիվը հասցրեց 25-ի ու բարձրացավ Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը: «Բրեշիան» 7 միավորով վտանգավոր գոտում է՝ 18-րդ հորիզոնականում: