«Խիմկիի» գլխավոր տնօրեն Վասիլի Իվանովը հայտարարել է, որ ակումբը մտադիր է դիմել արտոնագրման համար՝ հաջորդ մրցաշրջանում ՌՊԼ-ում հանդես գալու նպատակով:
Հիշեցնենք, որ ՖԱԼ-ի ավարտված առաջնության արդյունքներով «Խիմկին» նվաճել էր ՌՊԼ-ի ուղեգիր, բայց ակումբի առաջխաղացումը կասկածի տակ դրվեց՝ անբավարար ֆինանսավորման պատճառով:
«Մոսկվայի մարզի սպորտի նախարարն ասաց, որ ակումբը կմնա՞ ՖԱԼ-ում: Ես ոչինչ չեմ կարող ասել այս մասին: Երկուշաբթի օրը մենքպատրաստվում ենք մասնակցելու արտոնագրմանը ՌՊԼ-ում հանդես գալու համար: Դա այն է, ինչ կարող եմ ասել, հիմա։ Գործարար Լոմակինը կհովանավորի՞ է ակումբը: Առայժմ ոչ մի մեկնաբանություն»,- մեջբերում է Իվանովին Sport24-ը:
Ավելի վաղ, Մոսկվայի մարզի սպորտի նախարար Ռոման Տերյուշկովն ասել է, որ «Խիմկի» ֆուտբոլային ակումբը կդառնա մասնավոր և առաջիկա մրցաշրջանում կնա ՖԱԼ-ում: