Մադրիդի «Ռեալը» պատրաստ է բաժանվել թիմի կիսապաշտպան Իսկոյից ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, վստահեցնում է Mundo Deportivo-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, «Արքայական ակումբը» պատրաստ է ֆուտբոլիստին վաճառել 70 մլն եվրոյի դիմաց:
Ավելի վաղ նրանով հետաքրքրվում էին «Մանչեսթեր Սիթին», «Արսենալը» և «Յուվենտուսը», բայց այս պահին այդ ակումբներից ոչ մեկն առաջարկ չի արել ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ, որի պայմանագրով սահմանված հրաժարագինը 700 մլն եվրո է կազմում:
Իսկոն «Ռեալ» է տեղափոխվել 2013 թվականի ամռանը «Մալագայից»: Տրանսֆերի արժեքը կազմել է 30 մլն եվրո: Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա կիսապաշտպանն Իսպանիայի առաջնության 4 հանդիպման է մասնակցել, որոնցում աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով:
Ֆուտբոլիստի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ավարտվում է 2022 թվականի ամռանը: