«Մանչեսթեր Յունայթեդը» առաջվա պես հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի ծառայություններով: «Սերուցքայինները» դեմ չեն վաճառել կոլումբիացուն, բայց չեն ուզում գործարքը քննարկելիս մեծ զիջումների գնալ: Այս մասին գրում է Marca-ն:
Պոտենցիալ տրանսֆերի խնդիրներից մեկն էլ Խամեսի բարձր աշխատավարձն է: Այս իրավիճակում անգլիացիները իսպանական ակումբից զեղչեր կխնդրեն:
Կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրվում են նաև «Էվերթոնը» և «Ատլետիկոն»: Խամեսի պայմանագիրը «Ռեալի» հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը: Խաղացողի տրանսֆերային արժեքը 32 մլն եվրո է: