Ֆրանսիայի կառավարական խորհուրդը չեղարկել է «Ամյենի» և «Թուլուզի» Լիգա 1-ը լքելու որոշումը, տեղեկացնում է կառավարության պաշտոնական կայքը:
Երկրի բարձրագույն վերաքննիչ դատարանի որոշմամբ, թիմերը կպահպանեն իրենց տեղը Ֆրանսիայի բարձրագույն խմբում:
Այսպիսով, Լիգա 1-ը և Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան պետք է վերափոխեն 2020/21 մրցաշրջանի կառուցվածքը:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով Լիգա 1-ի այս մրցաշրջանը վաղաժամ ավարտվել էր, իսկ վերոհիշյալ ակումբները կորցրել էին իրենց տեղերը Ֆրանսիայի առաջնությունում: