2009 թվականի հունիսի 7-ը պատմական օր է թենիսում։ Հենց այդ օրը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը նվաճեց կարիերայի առաջին Ռոլան Գարոսը՝ դառնալով պատմության վեցերորդ թենիսիստը, ով նվաճեց Մեծ սաղավարտի բոլոր 4 տիտղոսները։
Ռոջերի մրցակիցը եզրափակիչում Ռոբին Սոդերլինգն էր։ Շվեդ թենիսիստը մրցաշարի ընթացքում կյանքի էր կոչել թենիսի ամենամեծ անակնկալներից մեկը։ Նա 4-րդ շրջանում պայքարից դուրս էր թողել Ռաֆայել Նադալին, որը առաջին պարտությունն էր կրել Ֆրանսիայի բաց առաջնությունում։
6-1, 7-6, 6-4 հաշվով եզրափակիչում Սոդերլինգին հաղթելուց հետո Ֆեդերերը կրկնեց Ֆրեդ Պերիի, Ռոդ Լեյվերի, Ռոյ Էմերսոնի, Դոն Բաջի և Անդրե Աղասիի պատմական նվաճումները՝ հաղթելով Մեծ սաղավարտի բոլոր մրցաշարերում։ 2010-ին այսպիսի ցուցանիշ գրանցեց նաև Ռաֆայել Նադալը, 2016-ին՝ Ջոկովիչը։
Ֆեդերերը Ֆրանսիայի բաց առաջնությունում հաղթել է մեկ անգամ։