Բունդեսլիգայի 30-րդ տուրի շրջանակում «Վերդերը» սեփական հարկի տակ ընդունեց «Վոլֆսբուրգին»:
Հանդիպման միակ գոլը գրանցվեց 82-րդ րոպեին, երբ Վեգորստը գլխի հարվածով գրավեց Պավլենկայի դարպասը:
Այսպիսով, «Վերդերը» մնաց նախավերջին ՝ 17-րդ հորիզոնականում:
«Վոլֆսբուրգը» վաստակեց 45 միավոր և բարձրացավ 6-րդ հորիզոնական: