Իտալական «Պարմայի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դ՛ավերսան վարակված է եղել և բուժվել կորոնավիրուսից, տեղեկացնում է Football Italia-ն:
«Ջերմություն ունեի, բայց ինձ բավական լավ էի զգում: Դա էր պատճառը, որ ես որոշեցի չթեստավորվել:
Միայն օրեր անց, երբ արյան անալիզ հանձնեցի պարզվեց, որ հակամարմիններ կան իմ օրգանիզմում:
Ես և ընտանիքս ինքնամեկուսացման մեջ էինք»,- ասել է Դ՛ավերսան:
Հիշեցնենք, որ կորոնավիրուս հայտնաբերվել է նաև «Ատալանտայի» ու «Ֆիորենտինայի» գլխավոր մարզիչներ Ջանպիերո Գասպերինին և Բեպե Յակինը: