«ՌԲ Զալցբուրգի» գլխավոր մարզիչ Ջեսի Մարշը կարող է կարիերան շարունակել Գերմանիայում: Ըստ Sport Bild-ի, Դորտմունդի «Բորուսիան» նախատեսում է հրավիրել 46-ամյա մասնագետին, եթե մրցաշրջանի ավարտին Լյուսիեն Ֆավրը հեռանա թիմից:
Ամերիկացին գերմանական Բունդեսլիգայում աշխատելու փորձ ունի. նախորդ մրցաշրջանում նա աշխատել է որպես «ՌԲ Լայպցիգի» գլխավոր մարզչի օգնական:
2019-ի ամռանը Մարշը գլխավորեց «Զալցբուրգը»։Այս մրցաշրջանում հենց Մարշի գլխավորությամբ հարձակվող Էրլինգ Հոլանդը, որին ձեռք բերեց «Բորուսիան» ձմռանը, իրեն վառ դրսևորեց թե՛ միջազգային ասպարեզում, թե՛ Ավստրիայի առաջնությունում: