Անգլիական ակումբները պայքարում են «ՌԲ Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերների տրանսֆերի համար:
The Telegraph-ի հաղորդմամբ, Վերներին ձեռք բերելու մտքից հետ չի կանգնում Լոնդոնի «Չելսին»: Չնայած ֆուտբոլիստի՝ «Լիվերպուլ» տեղափոխվել ցանկությանը, «Չելսին» ամեն ինչ կանի գերմանացու տրանսֆերը ձեռք բերելու համար, իսկ «Լիվերպուլը» երկարաձգում է գործարքի հաստատումը:
Հիշեցնենք, որ Վերներին հրաժարագնով ձեռք բերելու ժամկետը լրանում է հունիսի 15-ին. հրաժարագինը 55 մլն եվրո է:
Դեպի «Չելսի» տրանսֆերի կայացմանը փորձում է նպաստել «ազնվականների» պաշտպան Անտնիո Ռյուդիգերը:
Կա նաև տեղեկություն, որ Վերների տրանսֆերի համար պայքարում է նաև «Ինտերը»: