Իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի հինգ ֆուտբոլիստների և մարզչական շտաբի երկու ներկայացուցիչների մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային վարակ, գրում է AS-ը՝ մեջբերոլով RAC1 ռադիոկայանին:
Պարզվում է, որ բոլոր յոթ դեպքերն էլ գրրանցվել են մարտ ամսվա ընթացքում: Այժմ նրանք վերականգնվել և մասնակցում են թիմի մարզումներին: Վարակվածների անունները չեն նշվում:
«Բարսելոնան» սովորականի պես շարունակում է խմբային մարզումները իր մարզաբազայում: Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության բարձրագույն դիվիզիոնի (Լա Լիգա) ղեկավարությունը նախօրեին ներկայացրեց վերսկսված առաջնության խաղային օրացույցը:
Առաջնությունը կվերսկսվի հունիսի 11-ին «Սևիլիա» — «Բետիս» հանդիպմամբ: Հունիսի 13-ին կայանալիք արտագնա խաղում «Բարսելոնան» կհանդիպի «Մայորկայի» հետ (Երևանի ժամանակով 00։00):