Իսպանիայի առաջնությունը հրապարակել է առաջիկա տուրի խաղացանկը։
Այսպիսով, Լա լիգայի 28-րդ տուրի հանդիպումները կկայանան հունիսի 11-ից 14-ը։ Առաջնությունը կվերսկսվի «Սևիլիա» — «Բետիս» հանդիպումով հունիսի 11-ին, Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։
«Բարսելոնան» իր առաջին հանդիպումը առաջնության վերսկսումից հետո կանցկացնի հունիսի 12-ին՝ հյուրընկալվելով «Մալյորկային»։
«Ռեալը» առաջին հանդիպումը կանցկացնի հունիսի 13-ին։ «Բլանկոսները» տանը ընդունելու են «Էյբարին»։ Խաղի մեկնարկը Երևանի ժամանակով 21։30-ին է։
Մյուս խաղերի ցանկը՝ այստեղ։