Ավստրիացի թենիսիստ Դոմինիկ Տիմը ORF Sport-ի հետ հարցազրույցի ընթացքում պատասխանել է բլից հարցերի։ Նա ընտրություն է կատարել Ռոջեր Ֆեդերերի և Ռաֆայել Նադալի, Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի միջև, սակայն հրաժարվել է ընտրություն կատարել Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև։
-Ֆեդերե՞ր, թե՞ Նադալ
– Ռաֆա՛։
– Բո՞րգ, թե՞ Մաքենրոյ։
– Ես Բորգի կողմից եմ։
– Լե՞նդլ, թե՞ Էդբերգ։
– Ընտրում եմ Լենդլին։
– Կիրիո՞ս, թե՞ Ցիցիպաս։
– Ստե՛ֆ։
– Ռոնա՞լդու, թե՞ Մեսսի
– Ռոնադու՝ իմ ընտրությունը։
– Նախորդ մարզիչներից – Բրեսնի՞կ, թե՞ Մյուստեր։
– Բրեսնիկ։
– Թրա՞մփ, թե՞ Պուտին։
– (ծիծաղում է, շարժում է գլուխը) Չեմ ընտրելու, կարելի՞ է։